Թուրքիայի ֆուտբոլի Սուպեր լիգայի 2015-2016թթ. առաջնության 30-րդ տուրում Տրապիզոն քաղաքի Տրաբզոնսփոր թիմը ընդունել էր Ստամբուլի Ֆեներբահչեին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Son Dakika լրատվական կայքը։
Ֆուտբոլային այդ հանդիպման վերջին րոպեներին մարզադաշտի տրիբունաներում մթնոլորտը շիկացել է, որից հետո էլ ֆուտբոլային հանդիպման 89-րդ րոպեին երկրպագուներից մեկը ներխուժել է դաշտ և սկսել հարվածել հարավային դարպասի հարևանությամբ իր պարտականությունները կատարող մրցավարին։ Դեպքից անմիջապես հետո ոստիկանները ներխուժել են մարզադաշտ, ֆուտբոլիստներն ու մրցավարները վազելով լքել են դաշտը և գնացել հանդերձարան։ Տեղի ունեցածից հետո ֆուտբոլային հանդիպումն ընդհատվել է։
Տեղեկացնենք նաև, որ մինչև հանդիպման 89-րդ րոպեն Ստամբուլը ներկայացնող Ֆեներբահչեն մրցակցին հաղթում էր 4-0 հաշվով։ Դաշտ ներխուժած և մրցավարին մի քանի ծանր հարված հասցրած երկրպագուն ձերբակալված է։
Կարդացեք նաև