Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը

Ապրիլ 25,2016 10:52

Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը:

Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում:

Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել:
Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:
Նշենք նաև, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով բուժօգնություն ստանալու նպատակով այս պահին Հայաստանում գտնվող 7 քաղաքացի դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, 4-ը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միջոցով:

 
ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930