Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլան. «Առաջարկում ենք դահիճներին իրենց անունով կոչել». «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 25,2016 10:48

«Թուրքիայում մարդիկ պատմություն չգիտեն, նկատի ունեմ՝ մեր պապերի, իրենց պապերի պատմությունը, կամ էլ նախընտրում են քողարկել։ Սիվասում, Կայսերիում, Մալաթիայում, Թեքիրդաղում հայեր կային, պատգամավորներ կային և այսօր այդ մարդիկ չկան», – «Ազատության» հետ զրույցում ասաց Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Նա նշեց, որ Թուրքիայում մարդիկ կարծում են, թե հայերը դավաճաններ էին, և այդ պատճառով նրանց աքսորեցին դեպի սիրիական անապատ, մինչդեռ հայերն իրենց նման այս հողերի հնագույն ժողովուրդն էին, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող արմատներ ունեն։

Օրեր առաջ Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել էրհետաքննություն սկսել և պարզել 1908-1915 թվականներին օսմանյան խորհրդարանում ներկայացված հայազգի յոթ պատգամավորների սպանության պատճառները։ Նա նշել էր, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել, աքսորվել և սպանվել են հարյուրավոր հայ մտավորականներ, այդ թվում՝ հայազգի յոթ պատգամավորները՝ Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան, Պետրոս Հալաչյան (Հալաջյան):

Տաթևիկ Սարգսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930