Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել Վրաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Հարցազրույցի ընթացքում Վրաստանի նախկին նախագահը վստահություն է հայտնել, որ իր նախկին կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը» կհաղթի Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որից հետո Սահակաշվիլին կվերադառնա Վրաստան։ Միաժամանակ Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ինքը Վրաստանում չունի որևէ հավակնություն և պատրաստ է ամբողջովին նվիրվել և օգնել հայրենի երկրում բարեփոխումներ կատարելու գործին։
Սահակաշվիլին գնահատական է տվել նաև Բիձինա Իվանիշվիլու կառավարման ժամանակաշրջանին՝ նշելով, որ 4-ամյա այդ ժամանակաշրջանը ծանրագույն հետևանքներ է թողել Վրաստանի համար. «Ոչ միայն այն պատճառով, որ նրան կարգադրել էին ռուսները. իհարկե ռուսները նրան կարգադրել էին, բայց նրա մոտ ամեն ինչ սխալ էր ծրագրված»։