Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը այցելել է Մանիսա, որտեղ կատարած այցելության ընթացքում կատարած ելույթի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Թուրքիայի փոխվարչապետը ասել է. «Մենք ցավ ենք զգում 1915թ. զոհված օսմանյան ցանկացած քաղաքացու համար։ Եվս մեկ անգամ ցավակցում ենք նրանց մահվան կապակցությամբ։ Զոհված մուսուլմաններն էլ, զոհված հայերն էլ օսմանյան քաղաքացիներ էին, բայց մենք որևէ մեկին թույլ չենք տա և չենք ընդունի, որ 1915թ. իրադարձությունները օգտագործելով դաս տան Թուրքիային»։
Փոխվարչապետ Քորթուլմուշը նշել է նաև, որ Թուրքիայի պատմության ցանկացած էջ բաց է ուսումնասիրությունների համար։