2016թ. ապրիլի 25-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախաձեռնությամբ, այդ երկրի Հերենհաուզեն ամրոցում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին հաղորդում է Spiegel լրատվականը։
Գերմանիայի փոխվարչապետ Քրիստիանե Վիրցը հայտարարել է, որ անցյալում կողմերը արդեն ունեցել են նմանատիպ հանդիպում՝ 2015թ. նոյեմբերին՝ Անթալիայում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթնաժողով ընթացքում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Անգելա Մերկելը, խոսելով կայանալիք հանդիպման մասին, նշել է, որ վերը նշված պետությունների ղեկավարների հետ նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, որոնցից սակայն նախապատվությունը կտրվի Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերին, Եվրոպայում փախստականների խնդրին և Լիբիայի իրավիճակին։
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպման ընթացքում պահանջելու է ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը և այս համատեքստում ԱՄՆ-ն ակնկալիքներ ունի հատկապես Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, որոնցից ակնկալում է, որ նրանք լրացուցիչ զորք և սպառազինություն կուղարկեն առաջին հերթին Լեհաստան և Ռումինիա։
Կարդացեք նաև