Ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնիսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի 6 ավտոմեքենա:
ԼՂՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նվիրատվության կազմակերպիչներին և Օբնիսկի հայ համայնքին անձամբ շնորհակալություն է հայտնել վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի և չի ընկրկելու: Արցախի ժողովրդի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում Օբնիսկի մեր հայրենակիցներին:»,- նշել է վարչապետը: