Ապրիլի 24-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Ավրորա» մրցանակը շնորհվեց Մարգարիտ Բարանկիցեին՝ Բուրունդիից: Նա քաղաքացիական պատերազմի տարիներին հիմնել է «Խաղաղության տուն» որբանոցը՝ էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար:
«Ես շնորհակալ եմ «Ավրորա» մրցանակի համար, որը հուսով եմ՝ բռնությունների շղթային պետք է վերջ դնի»,-ասաց մրցանակակիրը՝ շեշտելով, որ բոլոր մարդիկ աշխարհի քաղաքացիներ են: Մրցանակակրի երազանքն է որբանոցի երեխաներին ուղարկել աշխարհով մեկ՝ «այլևս երբեք» քարոզելու։
«Ավրորայի» դափնեկիրն իր խոսքում հիշեց Շառլ Ազնավուրի հայտնի «Քեզ համար Հայաստան» երգը, հատկապես վերջին տողերը, ապա երգեց իր երկրի հիմնը, հատուկ ընդգծելով՝ սերը միշտ կհաղթի:
Ինքը՝ Շառլ Ազնավուրն իր ելույթը սկսեց հայերենով. «Կսպասեք հայերեն ճառ մը տամ, բայց իմ հայերենը կես կատար հայերեն է, կխոսիմ, ընտանեկան հայերեն մը ունիմ: Հայրիկս էստեղի լեզվով կխոսիր, մայրիկս թուրքահայերեն կխոսիր: Ես բեմի վրա հայերեն չեմ խոսիր, արդեն ֆրանսերեն ալ չեմ խոսիր, անգլերեն ալ չեմ խոսիր: Երբ բերանս կբանամ՝ երգելու համար է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ