«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երեւանում անցկացվող Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ ոգեւորությունից ասաց, որ թեեւ առանց խմիչքի է, բայց ցանկանում է կենաց ասել մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի ու Վարդան Գրեգորյանի համար: «Ձեր արածը բացառիկ է, եւ եթե մրցանակ շնորհեինք որեւէ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ ձեզ համար»,-ասաց Քլունին:
Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է եղել դաժանությունը, մի ողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը. «Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին, ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, ու այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»:
Նա նաեւ մեջբերեց Հիտլերի խոսքերը. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին.. Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև