«Սա իմ երեխաների հաղթանակն է, նրանք աղոթում էին իմ հաղթանակի համար»,– հայտարարեց AuroraPrize-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց) ՝ հաղթող ճանաչվելուց հետո։ Մրցանակի հիմնադիրների եւ թեկնածուների հետ համատեղ ասուլիսում նա նշեց, որ գումարն ուղղվելու է երեխաների կրթության համար, քանի որ վստահ է, որքան շատ կրթված մարդիկ կլինեն, այնքան կբարեփոխվի աշխարհը։
«Մենք բոլորս աշխարհի քաղաքացիներ ենք։ Ինձ առաջին օրվանից հարց են տվել, երբ ես լքել եմ Բուրունդին, թե ինչո՞ւ եմ եկել, ի՞նչ եմ անելու։ Ես պարտավոր էի գնալ, ինքնաթիռով թռա Բրյուսել ու երբ հասա, ոստիկանը ինձ հարցրեց՝ ինչո՞ւ ես եկել։ Ասացի, որ եկել եմ բաշխեմ իմ երջանկությունը։ Ես աշխարհի քաղաքացի եմ։ Երկրագունդը բավական մեծ է, բոլորի համար է»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:
Լուսանկարը՝ auroraprize.com-ի