Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ եռասերունդ երկրապահական ընտանիքը ծաղկադրում կատարեց Հայաստանում, Արցախում, Սփյուռքում օրվա խորհրդով կանգնեցված բոլոր հուշարձաններին:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է տեղադրվել Արալեռի զորամասում: Խոսքն այն նույն զորամասի մասին է, որում տեղադրված խաչքարը կոտրվել էր ապրիլի 2-ին՝ թշնամու ռմբակոծությունից. Զորավարի նախաձեռնությամբ այդ խաչքարն էլ վերականգնվել է, եւ այսօր զույգ խաչքարերի օծումը կատարվեց Վրթանես սրբազանի ձեռամբ:
Ի դեպ, Ջուղայի խաչքարերի մոտ 50 կրկնօրինակներ Երկրապահի ղեկավարի նախաձեռնությամբ տեղադրվել են Արցախի բոլոր վարչական շրջաններում, Երեւանի բոլոր շրջաններում, Հայաստանի բոլոր մարզերում, արտերկրում: Գործընթացը շարունակական է: Ինչպես Զորավարն է ասում՝ այս խաչքարերի վերակենդանացմամբ մենք ապացուցում ենք, որ հայի հավատքը, հայի ոգին, հայ մշակույթն անմահ են:
ԵԿՄ հաղորդագրություն