Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը հաղթելու միջոցը՝ ըստ Շիրակի դաշնակցական մարզպետի ու Գյումրու քաղաքապետի

Ապրիլ 24,2016 17:58

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն  այսօր Ջարդի ձորում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ ժողովուրդը հույսը բացառապես իր վրա պիտի դնի եւ 101-րդ տարում նոր ոգով սկսի իր պայքարը: «Եթե մենք ուժեղ չեղանք, մեզ բնաջնջելու են, մենք պիտի միասնական լինենք ու մեր հույսը դնենք մեզ վրա: Միայն ուժեղ լինելով կարող ենք մենք մեր խնդիրները լուծել, բողոքելով, խոսելով, չգիտեմ ինչով  խնդիրները չեն լուծվելու, իսկ ուժեղ լինել կարող ենք՝ եթե յուրաքանչյուրս սիրենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կարծում է, որ բոլորը պարտավոր են կանգնել, միավորվել ու ամեն ինչ անել հայրենիքի համար: «Բոլորը պետք է հասկանան, որ մենք մեր հողի վրա ապրում ենք, որ մեզ չպետք է խանգարել: Մենք պետք է  կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, չի կարող էդպիսի բարբարոսություն լինել 21-րդ դարում, 20-րդ դարի սկզբին եղավ, հիմա նորից շարունակվում է: Ո՞նց կարող է պատերազմի ժամանակ նման վայրագություն լինել, այնպիսի վայրագություն, որը կրկնվեց, չի կարող այդպես լինել, պետք է քաղաքակիրթ աշխարհը հավաքվի ու դատապարտի, այն լսարանը, որը հավաքվել էր համաժողովի ժամանակ, պետք է  դատապարտի, բարձրացնի ձայնը, որպեսզի ցեղասպանություններ այլեւս չլինեն: Սա վայրագություն է, սա բարբարոսություն է, չի կարող այսպես լինել», -ասաց Գյումրու քաղաքապետը:

Նա նշեց, որ իր պապերն էլ են ցեղասպանված 1,5 միլիոն հայերի մեջ, եւ որ ինքն այսօր պատարագի ժամանակ անընդհատ մտածել է նրանց մասին, ինքն իրեն հարց տվել, թե ինչպե՞ս  են կարողացել բարբարոսները վերացնել «Քաղքցոնց գերդաստանը»: Ըստ քաղաքապետի, այլեւս չպիտի թույլ տալ նման վայրագություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ominac says:

    Այս դարին, մի կարծեր որ որեւէ ազգ միասնական շարժի, 3 միլ․ մարդ միասնական չի կրնար շարժիլ, շատ աւելի հեշտ է որ քաղաքապետը կաշառուելով չզբաղուի։ Նայինք Ցեղասպանութեան վրայ դասախօսութիւն տալէն զատ կրնայ ձեռքը չերկարել եւ այդ կաշառքը չառնել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930