«Այսօր առաջադեմ համայն մարդկության պարտականությունն է, որ այս պահին կարողանա ձայն բարձրացնել ու բռնել ցեղասպան ձեռքը. նրանց հեշտ է ճանաչել, նրանք շատ նման են: Այդպիսին է այսօր Թուրքիան, այդպիսին էին իր գործողությունները հարյուր տարի առաջ հայերի, ասորիների նկատմամբ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունները բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում ունեն նույն ձեռագիրը, նույն ոճը, և նույն դեմքը:
Տիկին Նաղդալյանի խոսքով, Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանն էլ այսօր նույն ձեռագրով է վարվում հայերի հետ, եւ դա երեւաց քառօրյա պատերազմի ժամանակ. «Աշխարհը պետք է տեսնի եւ լավագույն պատասխանը տա բոլոր ցեղասպաններին, իսկ հայ ժողովրդի լավագույն պատասխանը վերածնված պետության, Սփյուռքի հետ համախմբվածության և միասնական աշխատանքն է, ՀՀ-ն ու ԼՂՀ-ն զորացնելը, ինչպես նաև աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարի գործում դրոշակակիր լինելը»:
ԱԺ փոխնախագահը նաեւ ասաց, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը նախորդ հարյուրամյակում պետք է թողնենք ու զգայուն չլինենք՝ ինչպես արտահայտվեցին այս կամ այն երկրի ներկայացուցիչները. «Չնայած ԱՄՆ նախագահ Օբամայի այս տարվա խոսքում տարբերություն կա, եւ այդ տարբերությունը տեսանելի է, նա խոսում է Հայաստանի՝ որպես ժողովրդավար պետություն բառապաշարով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ետ քեզ ու քո թայֆին պետք է թողնեինք անցյալ դարում