Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, աշխատակազմի քարտուղարի, վարչությունների պետերի ու աշխատակազմի անդամների, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն