ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր արձագանքելով հարցին, թե դժգոհություններ կան, որ բանակում բարեփոխումներ չեն լինում, ասաց. «Ես գտնում եմ, որ այսօր հայկական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու: Այն բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին տարիների ընթացքում, և զինված ուժերի զարգացման պլանը, որը ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երկու տարվա աշխատանքի արդյունքում, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին: Պարզապես, փոքր-ինչ առաջնահերթություններ պետք է լինեն, այդ առաջնահերթությունների վրա ենք մենք այսօր շեշտը դնում»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ ոչ մի հայ թույլ չի տա հարձակում, ճնշում լինի Արցախի ժողովրդի վրա, և ևս մեկ անգամ կրկնվի այն, ինչ որ եղել է 101 տարի առաջ. «Այսօր ես ուզում եմ, որպեսզի մենք գլուխ խոնարհենք ոչ միայն մեկուկես միլիոն զոհերի, այլ նաև հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի, հետպատերազմյան տարիների, ինչպես նաև 2014-2015 թվականների լարվածության ընթացքում մեր տղաների, նաև այս չորսօրյա պատերազմին մեր տղաների հերոսությունների առջև»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև