Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց ներքին լուծումների՝ արտահերթ ընտրությունների, չի լինելու ցեղասպանության, Արցախի ճանաչում». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Ապրիլ 24,2016 14:31

«Նա, ով դիտարկում է Մադրիդ, Կազան կամ այլ՝ Հայաստանը, հայրենիքը զիջող փաստաթուղթ, բռնել է հայրենիքից ինքնահրաժարականի ճանապարհը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ չկա փոփոխություն: Թեեւ կա հասարակական, թուրք ազատականների հոսանք, որ հասկանում են՝ պետք է փոխվի պետական քաղաքականությունը, բայց Թուրքիան մնում է նախահարձակ՝ սատարելով Ադրբեջանի եղեռնածին պատերազմին. «Պետք է հասկանանք, որ այսօր աննախադեպ աղետի առջեւ ենք կանգնել՝ թե ներքին, թե արտաքին, որ այլեւս թե մարդկային, թե տարածքային կորուստ չտանք, պետք է արտահերթ լուծումներ գտնենք: Արտահերթ լուծումներ՝ մեր պետականության, մեր զինվորի, բանակի շուրջ համախմբվելու, բայց ոչ երբեք այս կամ այն իշխանավորի»:

Ըստ նրա, առանց ներքին լուծումների՝ արտահերթ ընտրությունների, չի լինելու ցեղասպանության, Արցախի ճանաչում:

Մանրամասները տեսանյութում.

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930