Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Չճանաչելը, մերժողականությունը կարող է հիմք հանդիսանալ ողբերգության շարունակության համար»

Ապրիլ 24,2016 14:04

«Անցած տարվա Ցեղասպանության միջազգային ֆորումից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացը բավականին լուրջ արձագանքներ ստացավ համաշխարհային հանրության կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ բարձրացվել է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ պահանջատիրության հարցը. «Պահանջատիրության խնդրի բարձրացումը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ ավելի կարեւոր է: Կարծում եմ՝ դա հետագայում իր արդյունքներն անպայման կունենա: Այսօր արդեն Թուրքիայի մեջլիսում Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության խնդիրներ են բարձրացվում: Բավականին լուրջ հայցեր են ներկայացվել Միջազգային քրեական դատարան, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային դատարան, եւ այնտեղ կարծում եմ՝ բավականին լուրջ հարցեր կքննարկվեն: Քննարկման արդյունքները համոզված եմ, որ ինչ-որ մի տեղ հավանականություն ունեն ի նպաստ հայ ժողովրդի ճանաչվելու եւ ի նպաստ հայ ժողովրդի որոշումներ կայացնելու: Քանի որ դրանք հիմնավորված են, հիմնավորվում են նաեւ դատական կարգով, որ այն գույքը, այն հողերը,այն շինությունները, որոնք պատկանել են հայ ժողովրդին, հայ ժողովրդի սեփականությունն են: Պետք է գա ժամանակ, որ դրանք օրինական կարգով վերադարձվեն իրենց իրական տերերին»:

Գագիկ Մելիքյանը համարում է, որ նաեւ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել ողբերգությունը դադարեցնելու գործընթացում. «Միջազգային հանրությունը կարծես թե հիմնականում տեղեկություններ ձեռք բերեց եւ նաեւ անհերքելի տեղեկություններ ստացավ, որոնք նաեւ դադարեցման արդյունքում բավականին լուրջ ազդեցություն հետագայում կունենան: Իրոք լուրջ աշխատանք կատարվում է թե՛ Հայաստանի կողմից, թե՛ միջազգային հանրության կողմից, թե՛ ողջ սփյուռքի կողմից, եւ կարծում եմ՝ դրանք դրական ազդեցություն կունենան ողբերգության հետագա դադարեցումների ընթացքի վրա: Ես համոզված եմ, որ չճանաչելը, մերժողականությունը կարող է հիմք հանդիսանալ ողբերգության շարունակության համար, բայց այդ ուղղությամբ բավականին լուրջ գործընթաց է իրականացվում: Եվ սա է նաեւ փաստը՝ միջազգային երկրորդ ֆորումը եւ սրա արդեն շարունակականությունը, որ համաշխարհային հանրությունը կսկսի ավելի շատ ծանոթանալ տեղի ունեցած իրողություններին, եւ դա կնպաստի ողբերգության դադարեցման հետագա ամբողջ գործընթացի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930