«Որեւէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, ր դիրքից հարստություն է կուտակել, հարստացել ապօրինի կերպով»,- այսօր Ծիծեռնակաբերդում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղից են շատանում դղյակներն ու պաշտոնյաների հարստությունը, եթե Հայաստանը գումար չունի սպառազինության համար. «Մեր պետությունը ֆինանսական խնդիրներ չունի մեր բանակը սպառազինելու համար»:
Հարցին, թե անհրաժեշտության դեպքում իր առանձնատունը կվաճառի՞ բանակին օգնելու համար, վարչապետն ասաց՝ անհրաժեշտության դեպքում՝այո:
Նրա խոսքով, իշխանությունը որեւէ մեկին չի հովանավորում, որ ապօրինի հարստանա, յուրաքանչյուր նման դեպք հայտնաբերեն, խստությամբ կպատժեն. «Մենք դեմ ենք եղել, դեմ ենք լինելու, յուրաքանչյուր դեպք, որ մենք կհայտնաբերենք, օրենքի ամբողջ խստությամբ մենք այդ մարդկանց կպատժենք»:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում.
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ