Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյան. «Պետք է ողբերգությունը պահանջատիրությամբ փոխարինել»

Ապրիլ 24,2016 13:31

«Կարծես թե մոլորակի հանրությունը ավելի տեղեկացվեց եւ այն ամսաթիվը՝ դեկտեմբերի 9 անունով, որ ցեղասպանության դատապարտմանն է վերաբերվում, նույնպես ես համարում եմ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում կազմակերպվածության հետեւանքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Ըստ նրա մի շարժում է սկսվել՝ միջազգային հանրությունը ցեղասպանությունների նկատմամբ ավելի զգայուն է դարձել. «Համոզված եմ, որ շատ չի ուշանա ցեղասպան երկրի ինքնախոստովանությունը»:

Տաճատ Վարդապետյանը համարում է, որ պետք է ողբերգությունը պահանջատիրությամբ փոխարինել, պետք է պահանջատիրոջ կարգավիճակ ստանձնել. «Այս պարագայում, ինձ թվում է՝ արդյունքը հենց Ցեղասպանության ճանաչման պարագայում ավելի հեռանկարային, ավելի իրական է դառնում, որ միջազգային հանրությունը ընդունի: Որովհետեւ ողբերգությունը, ինչ խոսք մեր ազգային տարեգրության ողբերգական էջերից է, բայց մենք պետք է դադարենք լաց լինել, ողբալ»:

Ըստ նրա, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից ի վեր հայկական կողմի պահանջատիրությունը ավելի ընդգծվել է, ավելի հիմնավորվել է. «Միջազգային ֆորումի ավանդական դառնալը մեծ ձեռքբերումներով է ուղենշվելու եւ միջազգային հանրությունը կարծում եմ` ավելի ականջալուր է լինելու թե՛ Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությանը, թե՛ նաեւ աշխարհում տեղի ունեցող այլ ցեղասպանությունների դատապարտման ուղղությամբ, որպեսզի այլեւս չկրկնվի, եւ չունենանք մենք այդպիսի արհավիրք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930