Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորեկ, 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը Մոնղոլիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում առաջին անգամ հանդես գալով Հայոց Եռագույնի ներքո՝ օլիմպիական վարկանիշ նվաճեց:
Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոնն ու աշխարհի գավաթակիրը տարավ երեք անընդմեջ հաղթանակ եւ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ: Հաղթողի կոչման համար Կետոեւը գոտեմարտելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրահիմովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ