Հայ, եզդի և մյուս ժողովուրդները դարեր շարունակ գտնվելով Օսմանական բռնատիրության տակ եղել են ճնշված, իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված, ցեղասպանություն ապրած:
Հավատացած եմ, որ արդարությունը կհաղթի և ինչպես Թուրքիան այնպես էլ ամբողջ Աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, եզդիների և մյուս ցեղասպանությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին և հասկանա, որ Երիտթուրքերը հերոսներ չէին այլ ռազմական հանցագործներ: Մենք անցյալը չենք կարող փոխել, բայց պարտավոր ենք ցեղասպանություններից զերծ պահել մեր ապագան:
Մեր ժողովուրդների անմեղ զոհերի իրավունքները կվերականգնվեն, կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին: Տա Աստված, որ այսուհետ ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար:
Հավերժ հիշատակ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Ամո Շարոյան
Կարդացեք նաև