Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևը՝ Մխիթար Գոշի մեդալը

Ապրիլ 23,2016 20:23

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, որ նա մշտապես սպասված հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի գործունեությունը՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին, ինչպես նաև նրա առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնահարցի նկատմամբ, որը, ՀՀ Նախագահի խոսքով, լավագույնս դրսևորվեց Եվրոպական խորհրդարանում, ինչպես նաև այսօր Երևանում տեղի ունեցած գլոբալ համաժողովի ժամանակ հնչեցրած նրա ելույթներում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել այն ստույգ տեղեկությունների և ճիշտ մոտեցումների համար, որոնք տեղ են գտել պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթներում: «Շատ կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանում և ընդհանրապես, եվրոպական հասարակության մեջ տեղյակ լինեն իրական դեպքերին, դրանց պատճառներին ու դրդապատճառներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և գնահատելի համարել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի նախաձեռնությունը՝ այս օրերին այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Պատգամավոր Ֆրանկ Էնգելը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ընդունելության և իր հրապարակային գործունեությանը տրված բարձր գնահատականի ու ջերմ խոսքերի համար:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության և դրա համար այսօր անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ: Ֆրանկ Էնգելը կարևորել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել, որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևը՝ Մխիթար Գոշի մեդալը, որով նա ս.թ. տարեսկզբին պարգևատրվել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930