Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրենկ Էնգել. «Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»

Ապրիլ 23,2016 17:45

«Սա մի տարածք է, որտեղ հիշողությունները կենդանի են»,- ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց ԵԽ պատգամավոր Ֆրենկ Էնգելը:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում առաջխաղացում է նկատվում, նա որպես օրինակ բերեց թուրքական օրաթերթերից մեկը, որը մեկ տարի առաջ «Այլեւս երբեք» հայերեն վերնագրով հոդված էր հրապարակել: Ըստ նրա, հիմա՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին աշխարհը երկու մասին է բաժանվել:

Ֆրենկ Էնգելը անդրադարձավ նաեւ քառօրյա պատերազմին. «Դժվար չէ գուշակել, թե ով է սկսել այդ պատերազմը: Պետք է սկսի այն պետությունը, որը շահագրգռվածը, ագրեսոր է այն պետությունը, որ այս տարիների ընթացքում ագրեսիա է ցուցաբերել, որն իր գործողությունների արդյունքում զրկվեց Լեռնային Ղարաբաղից: Ես ոտքի եմ կանգնել Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար: Որովհետեւ պարզ տարբերություն կա, որ Սովետական Միությունում ֆորմալ տարբերություն չկար Բաքում ես, թե Ստեփանակերտում, դա Ադրբեջան էր: Եթե հիմա Ստեփանակերտում քննադատես իշխանություններին, ապա կարող ես հայտնվել պառլամենտում: Եթե Բաքում, քննադատական տեսակետ ունենաս, ոչ միայն չես կարող ընտրվել, ապա կբանտարկվես»:

Նա հավելեց. «Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930