Լրահոս
Օրվա լրահոսը

Էնֆիաջյան. «Մտահոգիչ չէ՞, երբ մի համայնքում միանգամից 100 մարդ է գրանցվում»

Ապրիլ 23,2016 17:24

«Հասկանում ենք` թվային տեխնոլոգիաները շատ ռիսկեր են բացառում, բայց նաեւ շատ հարցեր են առաջացնում, օրինակ` ովքե՞ր են մասնագիտական հմտություններով կարողանալու կիրառել այդ սարքերը եւ ծրագրերը»,-«Կոնգրես» հյուրանոցում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման   ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ ընդդիմությունն առաջարկում է չսահմանափակել ընտրատեղամասերում լրագրողների, հ/կ-ների եւ դիտորդական կառույցների ներկայացուցիչների թիվը:

«Առաջարկում ենք նաեւ հրապարակել, թե որ ժամանակահատվածում է ընտրողը գրանցում ստացել, որովհետեւ ընտրություններից հետո մենք տեղեկություններ ենք ստանում, որ տասնյակ մարդիկ կարողացել են կարճ ժամանակում գրանցում ստանալ: Օրինակ, եթե մի համայնքում ընտրություններից առաջ միանգամից 100 մարդ է գրանցվում, մտահոգիչ չէ՞… Տվյալ անձինք կարող են հաշվառված լինել նաեւ այլ տեղում եւ հանդես գալ կողմնակալ քվեարկությամբ, այսինքն` երկու տեղում գրանցված լինեն»,-ակնարկեց Էնֆիաջյանը` հավելելով, որ նման դեպքեր գրանցվել են:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930