Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարյան. «Թաղային հեղինակությունները նորից կհայտնվեն խորհրդարանում»

Ապրիլ 23,2016 16:59

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ապրիլի 23-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում» քննարկումը, որին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ:

«Գործ ունենք ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգի հետ, այլ 50/50` ռեյտինգային քվեարկության, որն էլ քողարկված մեծամասնական ընտրակարգն է: Ստացվում է, որ սա նահանջ է` բոլորիս աչքի առաջ: Ժողովուրդը մոլորության մեջ է հայտնվելու: Սա հետընթաց է, որովհետեւ նաեւ առաջարկվում է 50 տոկոս` գործող 30 տոկոսի փոխարեն, այսինքն, սա խթան է, որպեսզի օլիգարխներն ու թաղային հեղինակությունները նորից հայտնվեն խորհրդարանում»,-լրագրողների հետ զրույցում, խոսելով համամասնական  ընտրակարգի անցնելու մասին, ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա բնորոշմամբ` մյուս կարեւոր խնդիրն ընտրության արդյունքների ամփոփման գործընթացն է, որն ընդդիմադիրների շրջանում մտահոգության առիթ է հանդիսանում. «ԿԸՀ-ն շուրջ 300 հազար տվյալ է ամփոփելու, եւ հայտնի չէ, թե ինչու են 41 տարածքային հանձնաժողովներից ամփոփման գործընթացը փոխանցում ԿԸՀ-ին: Ո՞նց են ամփոփելու, ի՞նչ են փորձում սրանով անել: Եթե 10 կուսակցություն առաջադրի 5-15 թեկնածու, կստացվի` ամեն տեղամասում 150 թեկնածու: Պատկերացրեք, 150×2000 տեղամաս… Մյուս զավեշտը` ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի, ընտրությունների հաջորդ օրը ԿԸՀ-ն պետք է հաղորդի նախնական տվյալները` 20:00-ին` այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքն ավարտվում է 18:00-ին: Հետեւաբար` ի՞նչն ենք բողոքարկելու, եթե տվյալները հրապարակված չեն»:

Հիշեցնենք` ապրիլի 22-ին  6 «կողմ», 4 «դեմ» քվեարկության արդյունքներով Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Նախագիծը լիագումար նիստում կքննարկվի երկուշաբթի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930