Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ ազատագրված հողերը հերթական փող բռնելու, թիվ խփելու տարածք չեն». ազատամարտիկ

Ապրիլ 23,2016 16:36

«Եթե ամբողջ աշխարհը գիտեր, որ թշնամին պետք է հարձակվի, այդ ինչպես մեր իշխանությունը չգիտեր, եթե չգիտեր, ուրեմն անմեղսունակ են, իսկ եթե գիտեին՝ ուրեմն դավաճան: Հիմա  ինչ-որ բանակցային գործընթաց է գնում, բայց այդ գործընթացը պարտավոր են անցկացնել առավելագույն թափանցիկ, մենք՝ ժողովուրդը, պետք է ասենք՝ հողերը տալի՞ս ենք, թե՞ չենք տալիս, համաձա՞յն ենք, թե՞ համաձայն չենք: Իշխանությունները պետք է մտքներից հանեն մի մետր հող վերադարձնելու խնդիրը, պատկերացրեք, եթե շրջանները տված լինեին ժամանակին, որտեղ էին խփելու  ադրբեջանցիները:

Ամբողջ երկիրը, ժողովրդին կավիրեին: Այդ հինգ շրջանները Ղարաբաղի անվտանգության ամենամեծ երաշխիքն են, մենակ էդ էր մնացել, որ խաղաղապահներ գան այդ շրջաններ, ու հետո սկսեն մեզ ադրբեջանցիների հետ կռվացնել»,- կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանի պաշտոնական բարձր  մակարդակով արված հայտարարություններին, թե ԼՂՀ-ի ստատուս քվոն երբեք չի կարող ավելի ցածր լինել քան այսօր է, պարոն Սարգսյանը շարունակեց. «Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց այդ պատճառով, հիմա փաստորեն այս ամբողջ տարիներին, թե երկրորդ նախագահ կոչվածը, թե գործող նախագահը նույն բազարն են տարել, մեզ խաբել են, թե հողեր վերադարձնելը անընդունելի բաներ են: Երեք նախագահներն էլ վարել են նույն որակի բանակցություններ:

Կազանյան փաստաթուղթը Մայնդորֆյան փաստաթղթից վատն էր, Մայնդորֆյան փաստաթուղթը Մադրիդյան փաստաթղթից, բոլոր փաստաթղթերում արծարծվում է՝ հինգ շրջաններ վերադարձնելու հարցը: Իսկ մեր կողմից ոչինչ չի ասվում, որ Շահումյանը, Նախիջեւանը պետք է վերադարձվի Ղարաբաղին: Մեր տարածքներում գյուղացին չի կարող հանգիստ աշխատել: Մենք պետք է հայտարարենք՝ ամեն կրակոցի  դեպքում, եթե մեր գյուղացին հանկարծ չկարողացավ աշխատել, էդ հենակետերը կավիրենք, կվերացնենք բոլորին, դա մեր իրավունքն է:

Պատերազմից հետո պետք է կարողանանք հաշվել մեր վնասներն ու տեսնենք՝ ինչ ենք անում: Այս իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, սա նրանց վերջին հնարավորությունն է: Այսօրվա  ու վաղվա հիմար անմոռուկներից պետք է պրծնեն, իրենք ոչինչ էլ չեն հիշում, որովհետեւ եթե հիշեին, այսօր հայոց բանակն իր սպառազինությունը կունենար, այդքան խնդիր էլ բանակում չէինք ունենա:

Պարզվեց՝ այդ մարդիկ ընդամենը հիշում են իրենց ունեցվածքը պահելու ձեւը, Հայաստանը սրանց համար արոտավայր է դարձել: Եկել է այն պահը, որ եթե մեր իշխանություններն արագ չկողմնորոշվեն, մենք նրանց չենք ների: Որեւէ մեկը չի պրծնի, եթե հանկարծ բախտը փորձի մեր հողերի, Հայաստանի հաշվով բազար անել: Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը պետք է հասկանան, որ այս բանակցությունները, ազատագրված հողերը, հերթական փող բռնելու, թիվ խփելու տարածք չեն: Վերջացավ իրենց թիվ ու փող խփելը: Սա վերջն է, այլեւս թույլ  չենք տա մեր երկրի հետ այդպես վարվել… 4 օրվա մեջ հարյուր զոհ, մեր պատմության մեջ նման բան չի եղել, Ղարաբաղի ամբողջ պատերազմի ընթացքում մենք մեկ օրում այդքան  զոհ չենք տվել, այն ժամանակ էլ թշնամին մեզանից մի քանի անգամ զինատեսակներով հզոր էր ու մարդկանց քանակով՝ շատ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. karen says:

    Էլ ինչ խելքները հավաքելու մասին է խոսքը:Բոլորին կալանավորել և ունեզրկել:Դիմել ԱՄՆին որպեսզի պարտադրի բացեն բոլոր օֆշորային եկրների բանկերում Հայաստանի օլիգարխների ֆինանսական միջոների մասին տեղեկությունները,սառեցվեն դրանք և վերադարձվեն ՀՀ նոր օրինական իշխանություններին:

  2. Հ.Շ. says:

    Լեզուն ոսկոր չունի…

    Տարիներէ, տասնամեակներէ ի վեր, Հայաստանի Հանրապետութեան այժմու Նախագահին կը վերագրվի բաղդախաղի մոլութիւն:

    Փողոցի խօսակցութիւններից անդին, եւրոպական միջազգային ատեանի եւ համայն աշխարհի առջեւ, զինք այս նիւթով խայտառակելու միտող արարք իսկ տեղի ունեցաւ, այդ ալ անձի մը կողմէ որ իրաւաբանի վկայական ունի:

    Իսկ ահա, վերեւի յօդվածին մէջ, կը լսենք նախկին ազատամարտիկի մը ճառը, ուր ան, նախագահին վերագրվող «խումարճիյութեան» նոյն վերագրումը կը գործածէ, ամբաստանելու համար որ այդ մոլութիւնը ազգային գերագոյն շահերին կը վտանգէ, քանզի Պետութեան պետը կարող է բաղդախաղի մտայնութեամբ տնօրինել նաեւ երկրի եւ ազգի ճակատագիրը:

    Ասկէ աւելի ծանր ու ահաւոր ամբաստանութիւններ կարելի չէ երեւակայել:

    Մինչ… ո՞ւր է նվազագոյն փաստը, այս նիւթի վերաբերեալ:

    Խնդրեմ, ասէք, կամ գոնէ, դուք ձեր մտքին մէջ ասացէք՝ ի՞նչ են առարկայական փաստի տարրերը, հիմնավորելու համար այս ծայրագոյն աստիճանի մեղադրանքները:

    Իսկ թէ որ չկան, ո՞նց կարելի է ընդունիլ վերեւ նշված վերաբերմունքները, ներառեալ Ազգային Ժողովի անդամի մը կողմէ, որ նաեւ – գոնէ թուղթի վրայ – իրաւաբան է:

    Ըստ անմեղութեան կանխավարկածի, անհրաժեշտ չէ փաստել մեղադրեալի անմեղութիւնը: Ամբաստողը կը կրէ փաստի բեռը (burden of proof) :

    Հետեւաբար, հաստատ փաստի չգոյութիւնը արդէն բաւարար է որ տեղի չունենան այդպիսի հանրային զրպարտութիւններ – որոնք վերջին հաշվով վնասում են մանաւանդ ամբողջ Պետութեան, երկրին ու ազքին – :

    Այսուհանդերձ, Օրէնքից անդին (կամ աւելի ճիշդ՝ասդին…), եկէք մի քիչ նայինք թէ որքան իրականանման է, plausible է, այդ ամբաստանութիւնը:

    Բաղդախաղի մոլի անձը պէտք է որ շատ յաճախակի կերպով յագեցնել ջանայ իր մոլութիւնը: Հետեւաբար, պահպանողական հաշիւով, ասենք որ Նախագահը հիւանդագին պահանջքը ունի ամիսը մի անգամ, ամիսը մի անգամ միայն, լուրջ բաղդախաղ խաղալու:

    Այս մարդը պետական բարձրագոյն պաշտօնները վրայ է, գոնէ 1Օ տարիներէ ի վեր: Դեռ աւելի է անշուշտ, բայց գոհանանք Վարչապետի պաշտօնով, որպէս այս վերլուծման առնչվող ժամանակագրական սկզբնակէտ:

    Ուրեմն, ամենապահպանողական հաշիւով, այս մարդը, մինչեւ օրս, գոնէ 120 անգամներ բաղդախաղի մեծ շեղումներ ունեցած է:

    Եւ նվազագոյն առարկայական փաստը չկա՞յ, այս «իրողութեան»…

    Ո՞ւր է ան այդպէս խաղում: Ասում են (ա՜խ, այն «ասում են»ը…), Մոնթէ-Քարլո: Այդպէս ասեց յատկապէս Տիկին ԱԺ-ի պատգամաւոր/փաստաբանը:

    120 անգամ այս մարդը Մոնթէ-Քարլո գացած է, երբ Վարչապետ ապա Նախագահ էր, եւ ոչ ոք չէ նկատած ասիկա… Ունեցած է այդ թիւով աննշմար, գաղտնի, անբացատրելի բացակայութիւններ, երկրից…

    Իսկ որեւէ նկար չկա՞յ… Այս օրերին երբ ամէն անձ իր գրպանը ապարատ ունի: Երբ ամէն կողմ, հիւրանոցների անցքերում, քազինոներում, փողոցներում՝ անհամար ֆոտոխցիկներ կան:

    Այս պարագային, նկատի առնելով մանաւանդ մեղադրանքի ծանրութիւնը, բերանացի վկայութիւնը ինքնին բաւարար չէ: Սակայն ամէն դէպքում՝ ա՛յդ իսկ չկայ ! Բերէք գոնէ մի քանի հատ (corroboration-ի համար) հաւատալի վկաներ, որոնք գոնէ անցած 10 տարիների ընթացքին գոնէ 120 առիթներից մէկին, տեսել են Հայաստանի Նախագահը բաղդախածի սեղանի մը առջեւ… Այդքանը իսկ չկայ…

    Եւ այս ամէնով, բառացիօրէն հերոսներ կը նկատվին անոնք որոնք այդպիսի ամբաստանութիւն կը կատարեն՝ Երեւանում փողոցային հարթակի մը վերեւ, Լօս-ի հայկական հեռուստատեսիլից, կամ մինչեւ իսկ՝միջազգային բեմի վրայ, համայն աշխարհի առջեւ:

    Մեր ներքաղաքական հետամնաց կրկեսում, շատ քիչեր հետաքրքրված են տարրական ճշմարտութեամբ: Իսկ ժողովուրդի մի խեղճ հատվածն ել անմտօրէն կուլ է տալիս ամէն խօսք, միակ պայմանով որ վարկաբեկիչ լինի իշխանաւորների – կամ պարզապէս կեանքի յաջողութիւն գնտողների – նկատմամբ:

    Ցաւալի է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930