Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում 2015թ. ամռանն առանց հնձելու մնաց 27,5 հեկտար ցորենի արտ: Գյուղացիները փորձեցին հնձել գյուղի սահմանագոտում, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող արտերը, սակայն ադրբեջանական զինուժը կրակ բացելով՝ խափանեց այդ գործը:
Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց,որ չհնձված արտերի սեփականատերեր կոթեցիներին համամասնորեն, չհնձված արտերից ակնկալված բերքի արժեքի մոտ 30 տոկոսի չափով փոխհատուցում է տրվել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ արտատերերին փոխհատուցման գումարի մնացած մասը եւս տրվելու է, սակայն չնշելով, թե երբ դա կարվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ