«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցում էին նաեւ տարբեր երկրներում ցեղասպանություն վերապրածները: Նրանցից Կոբանդա Ալոեսը վերապրել է Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԱԿ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Անարդար է, որ միջազգային հանրությունը ցեղասպանություն է անվանում միայն այն հանցագործությունները, որոնք կատարվել են Հոլոքոստից հետ: ՄԱԿ-ի բոլոր երկրները պետք է ճանաչեն Ցեղասպանությունը»:
Կոբանդա Ալոեսը նշեց, որ փորձագետները թութսիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունից եւ Հոլոքոստից հետո երրորդ ցեղասպանությունն են համարում. «10 օրվա ընթացքում Ռուանդայում սպանվել են 1 միլիոն 150 հազար թութսիներ. 25 հոգուց բաղկացած իմ ամբողջ ընտանիքը սպանվել է: Ես փրկվել եմ միայն այն պատճառով, որ Բելգիայում իմ ուսումն էի ստանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև