Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք ուշ չէ ցեղասպանությունների հարցում հանդես գալ քննադատական մոտեցմամբ». Էդվարդ Լաք

Ապրիլ 23,2016 15:28

«Հարցեր տալով՝ պետք է պատասխաններ ստանալ, իսկ հիմա երկրների առաջնորդները չեն ցանկանում պատասխաններ տալ: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ճիշտ ու տեղին հարցեր բարձրացնենք»,- 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում Մատենադարանում մեկնարկած Aurora dialogues քննարկումների ժամանակ ասաց Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության և միջազգային ու հանրային հարաբերությունների պրոֆեսոր Էդվարդ Լաքը։

«Ցեղասպանությունների կրկնման միտումը մեծ վտանգ է ներկայացնում,- շարունակեց նա,- և դա գալիս է այլ պետությունների լռությունից ու տարիներ առաջ տարբեր ազգերի դեմ տեղի ունեցած ցեղասպանությունները չկանխարգելելուց»։

Նրա համոզմամբ՝ ոչ մի պետություն չի ուշացել քայլեր ձեռնարկելուց. «Երբեք ուշ չէ ցեղասպանությունների հարցում հանդես գալ քննադատական մոտեցմամբ։ Այն պետությունները, որոնք արդեն իսկ ձեռնարկել են որոշակի քայլեր, կարողացել են մարդկային կյանքեր փրկել, իսկ դեռևս ոչինչ չձեռնարկածները կարող են հիմա քայլ անել՝ կանխարգելելով հետագա ցեղասպանությունները: Ի վերջո, ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը նախորդ ցեղասպանության դատապարտումն է»,- ընդգծեց Էդվարդ Լաքը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930