Երեկ Ձեզ տեղեկացրել էի ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում զոհված սպա Հրաչ Գալստյանի նորաստեղծ ընտանիքի, նրա կնոջ՝ 17-ամյա Անուշ Օհանյանի վիճակի մասին: Ստացա բազմաթիվ արձագանքներ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Շատերը հարցնում էին հաշվեհամարի մասին: Տեղեկացնում եմ, որ Անուշի մոր՝ Սիրանույշ Օհանյանի անունով բացվել է հաշվեհամար:
Աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ 220430992739000 AGBA-Credit Agricole Bank Չարենցավանի մասնաճյուղ, ստացող Սիրանույշ Օհանյան
Հոդվածի անգլերեն տարբերակն այստեղ է՝ https://hetq.am/eng/news/67505/17-year-old-anoush-mother-to-be-loses-lieutenant-husband-in-the-4-day-artsakh-war.html
Զարուհի Մեջլումյան՝ «Հետք» էլետրոյանյին պարբերականի լրագրող