Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի». Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 23,2016 14:13

«Երկու տարի առաջ, երբ պատմում էի իմ երազանքի՝ «Ավրորա» մրցանակաբաշխության իրականացման մասին, այն անիրատեսական էր թվում ինձ: Բայց այսօր այն արդեն իրական է»,- Մատենադարանում ապրիլի 23-­ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած Aurora Dialogues քննարկումների մեկնարկից առաջ ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

«100 LIVES-­ի շրջանակում մենք կարողացանք հավաքել և ներկայացնել Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որոնք այսօր շատ ազդեցիկ են հնչում,- շարունակեց նա:- Ճիշտ է, Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ գտնվել է, մենք փորձել ենք հրապարակել, որպեսզի ճշմարտությունը ցույց տանք։ Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23­-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունն անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա­փորձագետների և մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ:

Սա մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։

Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով Aurora Dialogues­-ը նպատակ ունի սկիզբ դնելու հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերն ու հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ես հույս ունեմ, որ ՀՀ-ում իրենց խոշոր բիզնեսմեն համարողները մի պահ իրենց հարց կտան, թե կարո՞ղ են բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանի կազմակերպած այս նախաձեռնության մակարդակին հավասար մի նախաձեռնությամբ հանդես գալ: Աշխարհում իրենց բիզնես ու անձնական կապերը կարո՞ղ են օգտագործել այդ նպատակի համար: Հուսամ, որ այս կարգի միջոցառումը մտորումների տեղիք կտա: Պետք է լավը վերցնենք, պետք է սովորենք: Ինչքա՞ն կարելի է գողությամբ ահռելի հարստություն դիզել ու ծախսել այն նյութական, այլ ոչ թե գաղափարական արժեքների վրա: Սթափվենք ու սովորենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930