«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցում էր նաեւ Սայիթ Չեթինօղլուն՝ Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Թուրքիայից:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանությունը Թուրքիայի համար ամոթ է, եւ իրենք պետք է ազատվեն այդ ամոթից:
Նա անդրադարձավ նաեւ Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ելույթին. «Ես կարծում եմ՝ Կարո Փայլանի կատարած քայլը շատ կարեւոր էր, սակայն այն կիսատ էր: Կա Սեւան Նշանյան անունով գրող, որն արդեն 2.5 տարի է, ինչ բանտում է: Նրան մենախուց են տեղափոխում, մի բանտից՝ մյուսը: Ես կարծում եմ՝ այժմ Նշանյանի վիճակը չի տարբերվում այն իրավիճակից, որում գտնվում են 1915 թվականի ապրիլի 24-ին անհայտ տեղ տարված մտավորականները: Ես անհանգստանում եմ իմ ընկերոջ կյանքի համար»:
Սայիթ Չեթինօղլին նաեւ խոսեց ադրբեջանական ագրեսիային Թուրքիայի իշխանության աջակցության մասին՝ նշելով, որ այդպիսի քաղաքականություն է՝ ցեղասպանությունը պետության սահմաններից դուրս են հանում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ