Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանություն բերման ենթարկվածների թվում անչափահասներ չեն եղել

Ապրիլ 23,2016 13:22

Երեկ Բաղրամյան պողոտայից բողոքի երթի ընթացքում Ոստիկանություն բերման ենթարկված 42 քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչությունից: Նաեւ հայտնեցին, որ բերման ենթարկվածների թվում անչափահասներ չկան:

Ավելի վաղ «Մենք ենք տերը մեր երկրի» շարժումը հայտարարել էր, որ բերման ենթարկվածների թվում անչափահասներ են եղել:

Ոստիկանության բաժիններ տարվածների թվում են եղել Գագիկ Եղիազարյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Հայկ Փայտյանը, Փայլակ Թևանյանը, Էդգար Բաղդասարյանը, Համլետ Հովսեփյանը, Հովհաննիսյան Հայկը, Հովհաննես Ղազարյանը, Արա Պետրոսյանը, Ռոբերտ Գրիգորյանը։

Լուսանկարը` շարժման ֆեյսբուքյան էջից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930