Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտության պահը հայ-ռուսական հարաբերություններում. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 23,2016 12:49

Վերջին երկու օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով Ռուսաստանի դրսեւորած հայտնի նախաձեռնության, դրան հետեւած արտգործնախարար Ս. Լավրովի երեւանյան այցի տեսանելի եւ քողարկված արդյունքների համեմատական քննությունը բերում է այն եզրակացության, որ գործ ունենք երկկողմ հարաբերությունների պատմության այն հանգրվանի հետ, ինչը կարելի է բնորոշել «ճշմարտության պահ» հայտնի հասկացության միջոցով։
Երբ մտովի ամբողջացնում ենք Ս.Լավրովի այցին նախորդած ռուսաստանյան մամուլի ամենեւին էլ ոչ պատահական հրապարակումների, դրանց հաջորդած իրադարձությունների՝ արտաքուստ միայն միմյանց հակասող խճանկարը, անմիջապես արձանագրում ենք հետեւյալ առանցքային իրողությունը. անցած օրերին դիվանագիտական պայքարի ճակատում հայկական կողմը կարողացավ դիմանալ հետպատերազմյան հիմնական մարտահրավերին՝ թնդանոթների համազարկերից անմիջապես հետո «ափալ-թափալ» բանակցային սեղանին նստելու եւ կեղծ-զոռբայական կեցվածքով պայմաններ թելադրելու Ադրբեջանի հավակնություններին եւ Ռուսաստանի որոշակի շրջանակների «եվրասիական-ինտեգրացիոն տրենդին»։
Պարզվեց, որ վերջին միտումը ցանկությունից իրականություն դարձնելու համար Մոսկվան բախվում է նաեւ Արեւմուտքի անթաքույց դիմադրությանը։ Միաժամանակ Հայաստանը, մանավանդ Արցախը վերջին օրերին դրսեւորում են այնպիսի վճռականություն, որը կարող է «կարմիր գիծ» դառնալ Ղարաբաղյան բանակցային գործընթացում՝ իր հետ բերելով անդառնալի տեղաշարժեր նաեւ հայ-ռուսական հարաբերություններում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930