Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդն ի՞նչ պատվեր է իջեցրել իշխանությանը Արցախի խնդրի առումով. «Հրապարակ»

Ապրիլ 23,2016 12:39

Այս կարճատեւ ու արյունահեղ պատերազմից հետո չես կարող չհարցնել՝ ի վերջո, մեր ժողովուրդն ի՞նչ պատվեր է իջեցրել իշխանությանը Արցախի խնդրի առումով։ Ստատուս քվոյի պահպանո՞ւմ՝ առանց հարցի բուն կարգավորմանն հասնելու, հավերժ թշնամության եւ դանդաղ ու արյունաքամ անող պատերազմի տեսքով։ Նորանոր հողատարածքների գրավում եւ բանակի հաղթարշա՞վ՝ մինչեւ Ադրբեջանի վերջնական կապիտուլյացիա եւ մեր թելադրած պայմաններով համաձայնագրի կնքում։ Միջազգային կառույցների կողմից համակարգվող բանակցությունների ակտիվացո՞ւմ եւ փոխզիջումային հանգրվան՝ Արցախի հարցի վերջնական լուծման համաձայնագրի կնքմամբ։

Փակ սահմաններ, չորս հարեւանից երկուսի հետ կիսատ-պռատ հարաբերություններ, տարածաշրջանային ծրագրերից վերջնականապես դուրսմղում, ԵԱՏՄ անհեռանկար համագործակցությո՞ւն, թե՞ Եվրամիության հետ հարաբերությունների խորացում, հարեւանների հետ թեկուզ դանդաղ ու դժվար, բայց գործընկերային հարաբերությունների հաստատում։ Իսկ գուցե, ինչպես հայտնի քաղաքագետներից մեկն է ասում՝ մեր փրկությունը Թուրքիայի հետ փակ սահմաննե՞րն են, եւ այդ առումով մենք ոչինչ չենք կորցնում ու մեր տնտեսությունն էլ կարող ենք զարգացնել ղարաբաղյան կոնֆլիկտի ու փակ սահմանների գոյության պայմաններում, ինչպես ՀՅԴ-ն ու վերջին շրջանում նաեւ Սերժ Սարգսյանն են պնդում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930