Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել հայ-կանադական համայնքին։ Այս մասին տեղեկացնում է horizonweekly.ca կայքը։
Իր ուղերձում վարչապետ Թրյուդոն նշել է, որ կանադացիները պահպանում են մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են և տուժել ցեղասպանության հետևանքով և հարգանքի տուրք են մատուցում տուժածների ժառանգներին, ներառյալ նրանց, ովքեր Կանադան ընդունում են որպես իրենց տունը։
Կանադայի վարչապետի ուղերձի հետագա հատվածում ասվում է, որ մարդկությունը երբեք չպետք է մոռանա պատմության դասերը։ Վերջում Թրյուդոն խնդրում է զորակցություն հայտնել հանդուրժողականության, հարգանքի և հաշտության վրա հիմնված խաղաղ ապագա ունենալու իր հույսերին։
Կարդացեք նաև