Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջ Քլունի. Հուսով եմ՝ կկենտրոնանաք ավելի գլոբալ հարցերի վրա, քան ընտրություններն են

Ապրիլ 23,2016 12:13

«Ավելի քիչ զգայուն ենք բռնության նկատմամբ»,- ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում նկատեց դերասան Ջորջ Քլունին:

Նա նշեց, որ 24 ժամյա նորությունների ցիկլը մի ապազգայուն լսարան է ձեւավորել, որովհետեւ պարզապես թվերի խնդիր է դառնում, օրինակ՝ երբ լսում ես վեց միլիոն փախստականների մասին, դա պարզապես թիվ է: Դերասանը կարեւորեց առանձին անձանց պատմությունները, օրինակ՝ սիրիացի փախստական երեխայի լուսանկարը, որը հարցը առանցքային դարձրեց:

«Հետո հասկանում ես, որ ՄԱԿ-ը բավական աշխատանք չի կատարել: Դա ահավոր է, թե ինչպես ենք մենք արձագանքում ճգնաժամին: Մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք այդպիսի պատմությունից: Հեռուստատեսությամբ լսում ես, որ հինգ հարյուր մարդ է մահացել, ալիքը փոխում ես եւ անցնում ուրիշ նորություններին: Մենք պետք է խոսենք մի մարդու մասին, որը փորձել է մի քանի մարդու փրկել»,- ասաց Ջորջ Քլունին:

Նա առաջարկեց այլ աշխատանքներ տանել. «Իմ հայրը նորությունների մարդ է եղել, ես հարգանք եմ տածում նորությունների հանդեպ: Սակայն, նորություններում ժամանակ չի տրամադրվում սիրիացի փախստականների համար, երբեմն խոսում են Իսլամական պետության մասին, բայց միացնում ենք CNN-ը տեսնում ենք դատարկ ամբիոն եւ սպասում ենք, որ Թրամփը խոսի: Կարող ենք այն ժամանակը, երբ Թրամփը մոտենում է ամբիոնին, տրամադրել մի ընտանիքի պատմության: Ես հուսով եմ, որ մենք որպես կինո եւ հեռուստաարտադրության հանրություն կկենտրոնանաք ավելի գլոբալ հարցերի վրա, քան ընտրություններն են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930