Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր թերացման ամենաակնառու դրսևորումը հայկական պետականության որակն է. «Ժամանակ»

Ապրիլ 23,2016 11:55

Վաղը լրանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ինչպես ամեն ապրիլի 24-ին, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի որևէ կետում, որտեղ կա հայություն, կլինեն հիշատակի արարողություններ, երթեր, բողոքի ակցիաներ: Միլիոնավոր հայեր իրենց հարգանքը կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին, ու միաժամանակ հերթական անգամ ցավի և անարդարության ձայնը կբարձրացնեն աշխարհի առաջ:

Սա արդեն վերածվել է մի արարողակարգի, որը կարծես թե այլևս տասնամյակներ է տեղի ունենում ինքնաբերաբար: Ու այդ իրողությունը նաև լիովին հասկանալի է, ինչ-որ տեղ նաև դա ազգային ենթագիտակցության և ինքնապաշտպանական բնազդի մի դրսևորում է, եթե կարող ենք ասել՝ առողջ դրսևորում: Բայց՝ երևի թե նաև կիսատ դրսևորում: Կիսատ, որովհետև արարողակարգային մասը մենք պարտաճանաչորեն, սրբորեն կատարում ենք մի քանի տասնամյակ, իսկ ահա գիտակցականի, ստեղծագործականի մասում մենք թերանում ենք ակնհայտորեն:

Մեր թերացման ամենաակնառու դրսևորումը հայկական պետականության որակն է: Որակ, որը ներկայումս, մեղմ ասած, թույլ չի տալիս մեզ մեր տեղն ու դերն ունենալ համաշխարհային կյանքում, գործընթացներում, տարբեր բնագավառներում ունենալ մեր ոչ թե անհատական, այլ հավաքական ներդրումը որպես միջազգային անցուդարձի սուբյեկտ: Իսկ դա հենց այն մասն է, որով մենք կարող ենք ամբողջացնել արդարության համար մեր պահանջը:

Միայն ուժեղ պետականությամբ է հնարավոր լուծել ազգային, պետական կարևոր խնդիրները՝ լինեն դրանք բարոյա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, թե ռազմական հարթության վրա: Ուժեղ պետականությունը պետք է լինի այն գործիքը, որով հայությունը պետք է սպասարկի իր տարաբնույթ խնդիրներն ու նպատակները: Մրցունակ պետականությունը, որը իր արժանի տեղն ու դերը կունենա համաշխարհային կյանքում: Եվ եթե մենք նույնքան պարտաճանաչ և հետևողական գտնվենք այս հարցում ևս, ինչպես Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողակարգերում, ապա իրականությունն արդեն շատ արագորեն կդառնա լիովին այլ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930