Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջորջ Քլունի. «Դա ցեղասպանություն է, դրա մեկ այլ տարբերակ գոյություն չունի»

Ապրիլ 23,2016 11:27

«Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել եւ տեսնել այս միջոցառումը»,- ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում իր խոսքն այսպես սկսեց դերասան Ջորջ Քլունին:

Նա նշեց, որ մեծացել է մի ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգներում լուրջ զարգացումներ էին տեղի ունենում մարդու իրավունքների հետ կապված: Ըստ նրա, իր տարիքի մարդիկ ներգրավված լինելու պատասխանատվություն են կրում: Նա ասաց, որ երբ կարդացել է  «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածը Դարֆուրում կատարված դեպքերի մասին, տպավորություն է ստացել, որ ցեղասպանությունից տուժածների համար ոչ մի օգնություն չկա:

«Երկար եւ դժվարին պայքար է եղել, որպեսզի այն կոչել, այնպես ինչպես կա: Մենք ապրում ենք բարդ աշխարհում, կարեւոր գործոնը այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել: Դա ցեղասպանություն է, դրա մեկ այլ տարբերակ գոյություն չունի: Գերմանիայից հետո լսում ենք “Never again” («Այլեւս երբեք») արտահայտությունը, դրանից հետո՝ Կամբոջա, Ռուանդա, Դարֆուր … ճշմարտությունը այն է, որ չպետք է կատարվի, բայց կատարվում է»,- ասաց Քլունին:

Նա նշեց, որ 1915 թվականին կատարվածը ոչ միայն Հայաստանի պատմության մի մասն է, այլ նաեւ աշխարհի պատմության մի մասն է. «Սա միայն մի ազգի ցավը չէ: Բայց մենք պետք է առաջ նայենք»:

Իր խոսքի վերջում Ջորջ Քլունին հավելեց. «Ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում, այս մրցանակաբաշխությանն եմ մասնակցում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930