Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ-ում շուրջ 650 մարդու ներկայացրել ենք մեր դժգոհությունները

Ապրիլ 23,2016 11:24

«Պեդրո Ագրամունտը բացատրեց, որ իր նշած բանաձեւերը ընդունված են, եւ որ ԵԽԽՎ-ն չունի հակառակ որոշում, եւ տարբեր ժամանակներում 1-2 անգամ ընդունել է որոշումներ, որտեղ այդ ձեւակերպումները եղել են»,- ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է հայ ժողովրդի դժգոհությունը. «Ես շուրջ 13-14 տարի աշխատել եմ ԵԽԽՎ պատվիրակությունում, ես չեմ հանդիպել նման դեպքի, որ գրավոր հանդիմանանքներ ստանա ԵԽԽՎ նախագահը այնպես, որ մենք ուղարկել ենք մեր գրավոր նամակները ե՛ւ իրեն, ե՛ւ նախագահական կոմիտեի անդամներին, ե՛ւ բյուրոյի անդամներին, ե՛ւ դրանից հետո ԵԽԽՎ ամբողջ պատվիրակներին: Այսինքն՝ մենք շուրջ 650 մարդու ներկայացրել ենք մեր դժգոհությունները: Եվ նաեւ ես չեմ հիշում որեւէ իրավիճակ, երբ ԵԽԽՎ նախագահի քայլերը լիագումար նիստի ժամանակ նման կարգով քննադատվեն, ինչպես, որ սա է եղել: Կարծում եմ՝ դա շատ լուրջ արձագանք էր հայկական կողմի կողմից, եւ այդ արձագանքը ինքն իսկապես զգացել է»:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին հինգ տարիների ընթացքում միայն հինգ հայանպաստ որոշումներ է կայացրել, ոչ թե համանախագահների այլ երկրների նախագահների մակարդակով. «Ձեր կարծիքով դա դիվանագիտական աշխատանքի ձախողո՞ւմ է: Ճիշտ է, արտաքին քաղաքականությունը  այն աշխատանքն է, որը շատ երեւացող չի, որը իր բնույթով հեռու է թափանցիկությունից կամ ներկայանալիությունից, բայց արդյունքը երեւում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930