Amerkayidzayn.com . Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույցի էր դուրս եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արդարություն հաստատել: Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին ասաց ցույցին ընտանիքով մասնակցող Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, բողոքի ցույցի մասնակիցները երեք ուղերձ են ցանկանում տեղ հասցնել.
«Թուրքիայի իշխանություններին, ի դեմս Էրդողանի, ցանկանում ենք ասել, որ արդարության համար պայքարը երբեք չենք դադարեցնելու: Հայ ժողովրդին ցանկանում ենք հավաստիացնել, որ միասնական ենք արդարության համար մեր պայքարում: Իսկ Ամերիկայի իշխանություններին ցանկանում ենք հաղորդել, որ եթե նրանք նույնիսկ տեղի տան Թուրքիայի ճնշումներին, մենք կոտրելու ենք այս պատնեշը»:
Նշենք, որ հայ ցուցարարների առջեւ, Թուրքիայի դեսպանատան դարպասների տակ իր ցույցն էր կազմակերպել ԱՄՆ-ի թուրք համայնքը: Փորձելով խլացնել Թուրքիային ամոթանք տվող հայ ցուցարարների բացականչությունները` թուրք համայնքի ներկայացուցիչները բարձր երաժշտություն էին միացրել, ինչը բարկացնում էր հայ ցուցարարներին: ԱՄՆ-ի թուրք համայնքի ներկայացուցիչների խոսքով, հայ եւ թուրք ժողովուրդներին անհրաժեշտ է ուղիղ բանակցել: Այս կարծիքի է Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարի համանախագահ Գյունայ Էվինչը.
«Մենք մեր ցավն ենք հայտնում մեր եղբայր հայերին եւ կիսում ենք նրանց ցավը: Մենք հավատացած ենք, որ կարող ենք համաձայնել անցյալի փաստերի 90 տոկոսի շուրջ եւ կիսելով ցավը, մենք կարող ենք կիսել եւ ապագան, քանի որ մեր ապագան միասնական է»:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: