Լրահոս
Օրվա լրահոսը

Դուխ ունեիք` Լավրովի ճանապարհը փակեիք

Ապրիլ 23,2016 18:30

Երեկ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը նվեր ստացավ «Ձեռքներդ հեռու Արցախից» նախաձեռնության անդամներից` «Արյունոտ ռուսի սապոգ» եւ «Մոլոտովի կոկտեյլ»: Տեւական ժամանակ ակցիայի մասնակիցներին չէր հաջողվում նվերը հսնձնել հասցեատիրոջը, ոստիկանները երեք շարքով փակել էին փողոցը` ակցիայի մասնակիցներին թույլ չտալով մոտենալ դեսպանատան մայթին: «Եթե Լավրովին դուր չի գալիս, որ մենք այսպիսի նվեր ենք տալիս, է, մեզ էլ դուր չի գալիս, որ Լավրովը հողերը տալուց է խոսում. ես հիմա ոստիկաններին հարց եմ տալիս` բա ինչո՞ւ օդանավակայանում Լավրովի ճանապարհը չեն փակում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ոստիկանների պահվածքին՝ ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Եթե այդքան դուխ ունեին, այդքան ուժ ունեին, թող փակեին Լավրովի ճանապարհը, որ Հայաստան չգար: Սա իմ իրավունքի սահմանափակում է: Ես իրավունք ունեմ եւ այսպես եմ բողոքս արտահայտում, ոստիկանությունն իրավունք չունի սահմանափակելու իմ այդ իրավունքը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե ոստիկանները կասկածում են նվերի բովանդակության վրա՝ հակաահաբեկչական նկատառումներով, թող բարի լինեն եւ ստուգեն:

 

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հետաքրքիր է, ցույցերին մասնակցող այդ երիտասարդներից ովքեր են մեր բանակում ծառայել, նրանցից ովքեր են ցանկություն հայտնել որպես կամավոր վերջին օրերին այցելել Արցախ և ի վերջո, իրենց ցույցերով ում և ինչ են ուզում ապացուցել: Պահանջել է պետք մեր իշխանություններից, այլ ոչ թե Հայաստան ժամանած պաշտոնյաներից: “Առավոտ”-ը պարբերաբար անդրադարձ է կատարում ՊՆ պարձրաստիճան ղեկավարներին, նրանց կողմից թալանի միջոցով ձեռք բերված ունեցվածքին, թանկարժեք մեքենաներին, նրանց մեծահարուստ կանանց և այլն: Հարց` ինչու նրանց ճանապարհը չի փակվում?:
    Իմ կարծիքով նման վարքագիծ դրսևորելը հարիր չէ մեր երիտասարդներին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930