Լրահոս
Օրվա լրահոսը

1918-ից սկսած՝ նորաստեղծ Ադրբեջանը Արցախը, Զանգեզուրը, Նախիջեւանը եւ այլ հայկական հողեր իրենց պետության մաս էին համարում

Ապրիլ 23,2016 13:30

Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման եւ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի՝ սկիզբ դրեց արցախյան ազատամարտի, կամ գոյամարտի: 1987 թվականին Չարդախլու հայկական գյուղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանի ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունն աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի: Ադրբեջանը, հայերին բնաջնջելով, ձգտում էր նվաճել Արցախը: Այդ նկատառումներն էին, որ դեռեւս 1918-1920 թվականներին սկիզբ է առել արցախյան գոյամարտը:

Այս շրջանում Արցախը դե յուրե մաս չի կազմել որեւէ պետության, այդ թվում` Ադրբեջանի: Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ  1918 թվականին ստորագրված Բաթումի պայմանագրով, ըստ որի՝ Հայաստանի տարածքը պետք է կազմեր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաեւ Անդրանիկինը։ Թուրքիային անցներ երկաթուղին։ Ճանաչվեր Հայաստանի Հանրապետությունը, որի կազմում մնում էր միայն Սեւանը, Երեւանը, Էջմիածինը։ Նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնում բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում եւ Արցախը: Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները` Արցախը, Զանգեզուրը, Նախիջեւանը եւ այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս:

Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը եւ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։ 1918 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական զորքերը դուրս քշվեցին Անդրկովկասից:

Տեղի հայ բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին: Այնուամենայնիվ, Գարդմանն ու Նախիջեւանը մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ:

Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Արցախի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)` Արցախահայության Համագումարը, որը 1918-1920թթ. ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը: Ադրբեջանական կառավարությունը փորձեց Արցախի Հանրապետությունն անեքսիայի ենթարկել Օսմանյան թուրքիայի օգնությամբ` բռնի միավորում կամ զավթում։

 

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930