Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «ԵՄ-ի դրոշն առաջինը կվերացնեի, եթե…»

Ապրիլ 22,2016 23:00

Ազատության հրապարակում ապրիլի 22-ին տեղի ունեցավ  «Հայությանը սպառնացող աղետներով մտահոգ քաղաքացիների» հերթական հավաքը, որին մասնակցում են քաղաքացիական հասարակության, մտավորականության ներկայացուցիչներ, նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համախոհներով, որոնք հրապարակում պարզել էին Եվրամիության եւ ՀՀ դրոշները:

Հավաքի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Արձանագրելով, որ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից հրաժարվելով եւ ԵԱՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը ոչ միայն չհզորացավ, այլեւ ունեցավ տնտեսական եւ բարոյաքաղաքական անկում, օրվա հրամայականն ենք համարում Հայաստանի հրաժարումը մեզ պարտադրված ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կեղծ միություններից: Առաջընթացի միակ գրավականն Արեւմուտքի, եվրոպական կառույցների հետ գործակցությունն է»:

«ԵՄ-ի դրոշն առաջինը կվերացնեի, եթե համոզված չլինեի, որ ԵՄ-ին միակ միջավայրն է, որտեղ հնարավոր է մեր եռագույնի ազատ ծածանումը: ԵՄ-ն ինձ հետաքրքրում է միակ պատճառով` դա այն միջավայրն է, որտեղ քաղաքակիրթ ազգերը կարող են իրենց բարի ցանկությունները դրսեւորել»,-իր ելույթում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով. «Ասում են` եթե մեզ ռուսահաճ չպահենք, Ռուսաստանը մի կողմ կքաշվի, Թուրքիան էլ կհարձակվի մեր վրա: Բացատրեմ` եթե ՌԴ-ն մի կողմ է քաշվում, Թուրքիայի դերն աշխարհի աչքերում հարյուրապատիկ անգամ նվազում է: Թուրքիայի կողմից մի փոքրիկ քայլ Հայաստանի հանդեպ` եւ ամբողջ հայությունը ոտքի կկանգնի»:

Հավելենք, որ «Հայությանը սպառնացող աղետներով մտահոգ քաղաքացիների» առաջիկա հավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930