Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց ի՞նչ կարծիքի է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի՝ թուրքական պառլամենտում հնչեցրած ելույթի մասին, որտեղ Թուրքական պառլամենտի պատգամավոր Փայլանը բարձրաձայնել էր Հայոց ցեղասպանության մասին:
«ճիշտն ասած այս օրերին ժամանակ չեմ ունեցել ինտերնետին մոտ լինել, բայց կարծում եմ՝ Գարո Փայլանն անկեղծ է: Ինքը Քրդական կուսակցության ցուցակով է ընտրվել եւ այդ խմբակցությունում է, հետեւաբար նրա քայլը դժվար պետական պատվեր լինի…Առաջին տպավորությունս այդպիսին է»,-ասաց արեւելագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ