Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը դիրքեր ընդհանրապես չի բարձրացել. shamshyan.com

Ապրիլ 22,2016 21:30

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ապրիլյան հայտնի դեպքերից հետո մեծ թվով երկրապահներ ու կամավորականներ իրենց պարտքը համարեցին լինել առաջնագծում` առյուծ Հայ զինվորի կողքին:

Օրեր առաջ կամավորականների հետ Արցախ էր ժամանել նաև Սյունիքի Մեծն մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու նրա որդին` բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ Տիգրան Խաչատրյանը, ով Ստեփանակերտի N զորամասի բակում հպարտանում ու ասում էր. «Ինչքան պետք է` կմնամ կռվող տղերքի կողքին` խրամատներում»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Խաչատրյանը դիրքեր ընդհանրապես չի բարձրացել, խրամատում չի եղել և Ստեփանակերտից վերադարձել է հայրական օջախ` Գորիս:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ժամանակին հայրն էր, հիմա էլ տղան, ու նույ ձև կանցնի տարիներ կասեն ազատամարտիկ է բա ոնց, բայց արդեն սրանց ճանաչողը չի զարմանում, դե թե ում համար են շոու անում, դա էլ դժվար չէ հասկանալ, բայց հարցը այն է, որ նմանին հավատողը իրոք այդքան պրիմիտիվ մարդ է? այ դրանից զարմանում ենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930