Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ դեռեւս շարունակում են գտնվել մի խումբ ցուցարարներ, լրագրողներին մոտեցավ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ասվեց, որ կարմիր բերետավորների կողմից բերման են ենթարկվել 1in.am լրատվականի երկու օպերատորներ, իսկ նրանց տեսախցիկները նետվել են գետնին: Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության կողմից վերջիններիս բերման ենթարկելու հրահանգ չի եղել, ոստիկանությունը լրագրողներին եւ ցուցարարներին քանիցս հորդորել է ազատել տարածքը: Պարոն Ահարոնյանը խնդրեց ոստիկանություն ներկայացնել լրագրողների նկատմամբ կատարվածի տեսագրությունները եւ ոստիկանությունը անպայման կզբաղվի դրանց ուսումնասիրությամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքով: