Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները տարան եւս 4 ցուցարարի

Ապրիլ 22,2016 21:13

Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները շարունակում են խմբերով հավաքվել ոստիկանական շարքերի առաջ: Ոստիկանները կրկին նրանց հորդորեցին ազատել տարածքը, պնդելով, որ ցուցարարների գործողությունները ապօրինի են:

Նրանք հինգ րոպե ժամանակ տվեցին ցուցարարներին իրենց պահանջը կատարելու համար, սակայն վերջիններս չհրաժարվեցին Բաղրամյան 26 հասնելու մտքից: Ոստիկանները ուժ կիրառելով ցուցարարների խմբին ետ մղեցին դեպի պողոտայի սկզբնամաս, այդ ընթացքում բերման ենթարկվեց եւս 4 ցուցարար: Ցուցարարների եւ ոստիկանների երկխոսություններից մեկից պարզ դարձավ, որ ավելի վաղ բերման ենթարկվածների թվում է լրատվամիջոցներից մեկի՝ «Առաջին լրատվականի» օպերատորը, որի խմբագրի պնդմամբ՝ կարմիր բերետավորները կոտրել են վերջինիս տեսախցիկը:

Քիչ առաջ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասաց, որ այս պահին հայտնի չէ, թե քանի հոգի է բերման ենթարկվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NJDEH says:

    Մի ժամա ուզում եմ հասկանամ՝ էս միտինգում ովա կազմակերպիչը, ով ում բարեկամնա, բայց տենց էլ չհասկացա։
    Հետո դրանից հետո որոշեցի ստատուս գրեմ միտինգի մասին, բայց չջոգի ով ինչի համարա պայքարում. մարդ կա պայքարումա, որ իրանց հիշեն, մարդ կա, որ Եվրոպական դրոշներովա ու պայքարումա աշխատավարձի համար, մարդ կա տերնա մեր երկրի, մարդ կա իրանք փրկիչներն են, մարդ էլ կա պարույր հայրիկյանա….
    Ինչ եմ ուզում ասեմ՝
    էտ նոր իմացաք, որ զենքի փողա պետք՞
    Էտ, որ ազեռները սահմանին վրա էին տվել, բա էտ ժամանակ երկրի տերը դուք չեք՞
    Էտ, որ ազեռները սահմանում վրա էին տվել, իսկ մեր տղերքը վիզ էին դնում էտ ժամանակ մենակ ձեր փրկիչ լինելը պայմանավորված էր ստատուս գրելով ու էտ ստատուսը գովազդ դնելով՞

    Ուրեմը լսեք սաղդ արա՝
    մեր երկրի տերը էն տղերքն են, որ օր ու գիշեր սահմանն են պահում։
    Մեր փրկիչը էն տղերքն էին, որ ապրիլի երկուսից մինչև օրս սահման են պահում ու մեր հերոսները ում արյան գնով մենք հիմա ողջ առողջ ենք։
    Ու ամենավերջում՝ տո ռուսների հերն էլ անիծած, տո եվրոպացիներին էլ, ամերիկացիներն էլ… մենք հասկացանք, որ մեզ մենք ենք փրկում ու տենց….

    Հիմա սաղդ տներով հելեք ու վերջ տվեք ձեր կլոունադան, կամ էլ զորավարին խնդրեք սաղիդ քաղմաս անցագիր տա ազատ ոճի ֆոտոշարք արեք ու տներով։

    Անկախ Հայաստան Նյութի աղբյուրը` https://yelaket.am/?p=4147&l=am

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930