«Միջազգային հանրությունը որպես գործիք նման դեպքերի համար հիմնել է Միջազգային քրեական դատարանը»,- ապրիլի 22-ին, պատասխանելով Անի Զախարյանի հարցին, ասաց Բաց հասարակության հիմնադրամների պատվավոր նախագահ Արյե Նայերը:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հետաքրքրվել էր, թե միջազգային հանրության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանխորոշիչ աշխատանքները թերացած են, եւ կոչերը իրավական պատասխանատվության չեն ենթարկում, ի՞նչ մեխանիզմներով կարելի է այսօր արդի ժամանակաշրջանում բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքները նաեւ այս տարածաշրջանում:
Արյե Նայերը նկատեց, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը այդ դատարանի անդամ չեն, հետեւաբար՝ Միջազգային քրեական դատարանի իրավասության մեջ չի մտնում քննել քառօրյա պատերազմում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները: Նման դեպքում հնարավոր է, որ Անվտանգության խորհուրդը գործը ներկայացնի Միջազգային քրեական դատարան, ինչը մի քանի դեպքերում տեղի է ունեցել:
«Հայաստանը կարող է հրավիրել Միջազգային քրեական դատարանին՝ ուսումնասիրել գործը: Եվ եթե հանցագործություններ են կատարվել Հայաստանի տարածքում, դա իրավասություն կտա Միջազգային քրեական դատարանին գործ ունենալ խնդրի հետ»,- ասաց Նայերը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ