Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում միջադեպ տեղի ունեցավ կարմիր բերետավորների եւ ցուցարարների միջեւ: Ակցիայի մասնակից «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լեւոն Գալստյանը կարմիր բերետավորներին ակնարկեց, որ իր ճանապարհը փակել են եւ թույլ չեն տալիս գնալ տուն՝ Մասիվ:
Լեւոն Գալստյանն ակնարկեց՝ «Ինձ Մասիվ կտանե՞ք: Ինչին ի պատասխան կարմիր բերետավորներից մեկն ասաց՝ «Այո, կտանենք», ու Գալստյանին քաշքշելով, թեւերից քաշելով բերման ենթարկեցին, նրան ոստիկանները քարշ տալով տարան ոստիկանական պատնեշից այն կողմ: Այս միջադեպից հետո կարմիր բերետավորները եւս մեկ քաղաքացու տարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները պահանջ-նամակ հանձնելու նպատակով երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան 26 եւ նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ